Posted in Բառագիտություն, բառակազմություն, բառապաշար և դարձվածաբանություն

Իմաստաբանություն

Բառագիտության այն բաժինը, որն ուսումնասիրում է բառերի իմաստային հատկանիշները, կոչվում է իմաստաբանություն:

Բառերն ըստ իրենց իմաստային հատկանիշների լինում են` մենիմաստ, բազմիմաստ, հոմանիշ, հականիշ, համանուն, հարանուն:

Մենիմաստ կոչվում են այն բառերը, որոնք ունեն մի քանի իմաստներ: Օրինակ` պատուհան, դուռ, տերև, արև և այլն:

Բազմիմաստ կոչվում են այն բառերը, որոնք ունեն մի քանի իմաստներ: Օրինակ` տուն, գրիչ, տույժ և այլն:

Հոմանիշ կոչվում են այն բառերը, որոնք ունեն իրար մոտ իմաստներ: Օրինակ` արեգակ-արփի, բաղձանք- փափագ-իղձ, մեծ-ահռելի և այլն:

Հականիշ կոչվում են այն բառերը, որոնք ունեն իրար հակառակ իմաստներ: Օրինակ` տգեղ- գեղեցիկ, տամուկ-չոր և այլն:

Համանուն կոչվում են այն բառերը, որոնք ունեն նույն գրությունը, բայց տարբեր իմաստներ: Օրինակ` հոտ (մի դեպքում ոչխարների հոտ, մյուս դեպքում բույր), բազուկ( մի դեպքում բանջարեղեն, մյուս դեպքում մարդու մարմնի մաս), անարգել (մի դեպքում առանց արգելք, մյուս դեպքում վիրավորվել), գոլ (մի դեպքում ջուր, մյուս դեպքում ֆութբոլ):

Վերը թվարկվածները բառային համանունություն է: Հայերենում գոյություն ունի նաև քերականական համանունություն: Այս դեպքում բառը կարող է համանուն լինել մեկ ուրիշ բառի քերականական որևէ կարգի: Օրինակ` նետեր (մի դեպքում նետ բառի հոգնակին, մյուս դեպքում նետել բայի ըղձական եղանակը), ավելի(մի դեպքում մակբայ, մյուս դեպքում ավել բայի սեռական ձևը), աղա (մի դեպքում հարուստ, մյուս դեպքում աղալ բայի ըղձական եղանակի անցյալը): Համանուններ են համարվում նաև ոչ միայն միևնույն գրություն ունեցող բառերը, այլև միևնույն արտասանություն ունեցող բառերը: Օրինակ` ուղտ (կենդանի), ուխտ (երդում), աղտ (աղբ), ախտ (հիվանդություն):

Հարանուն կոչվում են այն բառերը, որոնք ունեն որոշակի նմանություն, բայց տարբերվում են իմաստներով: Օրինակ` երախտիք – երախտագիտություն,  պահպանել-պաշտպանել, հանձին-հանձինս, խտրություն – խտրականություն:

Հայերենում բոլոր բառերը կարող են օգտագործվել ուղիղ և փոխաբերական իմաստներ: Օրինակ`փափուկ բարձ,  փափուկ կյանք:

Leave a comment